ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Երբ հիշեք Պողոս Պողոսյանին՝ ձեր դեմքին է շպրտվելու այս ամոթը

Երբ հիշեք Պողոս Պողոսյանին՝ ձեր դեմքին է շպրտվելու այս ամոթը
28.04.2025 | 12:21

Մեզ ուղղակի բթացրեցին Պողոս Պողոսյանի մահվան (սպանության) դժբախտ պատահարի՝ գուցե, դեպքով, իսկ այս աղջկա ու նրա չծնված բալիկի սպանությունը մոռացության են մատնում։

Այն միանշանակ անվանում են դժբախտ պատահար, իսկ ես այն անվանում եմ՝ կանխամտածված սպանություն, միակ տարբերությունն այն է, որ սպանվողի անձը հայտնի չէր, բայց որ այդպես՝ փողոցներով կառավարական ավտոշարասյան տեղաշարժը կարող է և պետք է մահ պատճառի մի անմեղ մարդու՝ դա կարելի էր կանխատեսել ու, եթե թքած չունենային այդ անմեղ մարդու կյանքի վրա, ապա կկանխարգելեին, կատարվածից հետո կկանգնեին ու հնարավոր է՝ կփրկեին, կամ վերջում, երբ ամեն ինչ արդեն անդառնալի էր՝ կդժվարանային ապրել, կլինեին պատժվողներ, կլինեին հրաժարականներ, կլինեին ամբողջ կյանքում այդ անմեղ զոհի կորսված կյանքի համար հատուցողներ՝ ինքնակամ հատուցողներ։

Բայց չկան, ուրեմն իմացեք, երբ հիշեք Պողոս Պողոսյանին՝ ձեր դեմքին է շպրտվելու այս ամոթը։ Մարդասպաններ, վախկոտ, անամոթ, սառնասիրտ մարդակերներ․․․

Շաքե ԱՎՈՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=2480355275657812

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ